Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես ճիշտ լուսանկարվել Instagram-ի համար
Քիմ Քարդաշյանն ակտիվ օգտագործում է համացանցի տված հնարավորությունները: Նա մշտապես նոր նկարներով ուրախացնում է իր երկրպագուներին ոչ միայն Instagram-ում, այլև բոլոր մյուս սոցցանցերում: Այս անգամ Քիմը որոշել է պատմել, թե ինչպես ճիշտ լուսանկարվել Instagram-ի համար:
Առաջին բանը, որ պետք է անել,ինքներդ ձեզ վերևից նկարելն է: Ըստ Քիմի` այդպես աչքերն ավելի մեծ են երևում: Քիմը խորհուրդ է տալիս նաև շուրթերը բնական դիրքով թողնել, չնայած ինքը հաճախ է հայտնի Duck Face-ն ընդունում: