Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից. Զախարովա
Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից. Նրանց գործունեության մեջ պարապ ժամանակը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ հանգեցնում է իրավիճակի սրման: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առաջին հերթին մենք շարունակում ենք աշխատել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, և, ի դեպ, այլ խողովակներով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա արդիական է։
Կցանկանայի սրան ավելացնել, որ մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից։ Նրանց գործունեության մեջ պարապ ժամանակը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ հանգեցնում է իրավիճակի սրման: Մենք կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով միջանցքը (Լաչինը-խմբ.) ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- ընդգծել է Մարիա Զախարովան։