ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Կապանի դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջեւանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաեւ սպանության համար էր մեղադրվում։