«Ժողովուրդ». Աղմկահարույց բացահայտումներից հետո Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի քննչականում ԱԱԾ-ի աղմկահարուց բացահայտումից հետո ողջ անձնակազմին ազատել են աշխատանքից, եւ փոփոխություններ են սկսել, ուստի քրեական վարույթների քննությունները, իրավիճակով պայմանավորված, կանգ են առել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ բաժնի քննիչները թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում քննիչներ կալանավորվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում