Քիմ Քարդաշյանը՝ Time ամսագրի շապիկին
Քիմ Քարդաշյանը հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Հեռուստաաստղի Skims ապրանքանիշն ընդգրկվել է 2023 թվականի ամենաազդեցիկ ընկերությունների թոփ 100-ում՝ ըստ ամսագրի։
Չորս երեխաների մայրը հիմնել է Skims ներքնազգեստի ապրանքանիշը 2019 թվականին։ Այդ ժամանակվանից ապրանքանիշի տեսականին ընդլայնվել է՝ ներառելով լողազգեստներ, տնային հագուստ, զգեստներ և շապիկներ: Անցյալ տարի տարեկան շրջանառությունը կազմել է $500 մլն, ինչը 25%-ով ավելի է կանխատեսվածից և 80%-ով ավելի՝ 2021թ.-ի համեմատ։
Մինչև ներքնազգեստի ապրանքանիշը Քիմ Քարդաշյանն ունեցել է մի քանի բիզնես՝ կոսմետիկայի երկու գիծ, զարդերի հավաքածու, օծանելիք, սեփական Kimojis էմոջի և բջջային խաղ, բայց դրանցից ոչ մեկն այնքան հաջողություն չգրանցեց, որքան Skims-ը։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես պարզապես չգտա մաշկիս գույնին համապատասխանող ուղղիչ հագուստ: Ես վերցրեցի հագուստս և լոգարանում ներկեցի դրանք թեյի փաթեթներով և սուրճով», - հիշում է Քիմը:
Դրանից հետո նա մտածել է ներքնազգեստի ապրանքանիշ ստեղծելու մասին, որը հաշվի է առնում բոլոր նրբությունները՝ առաջին հերթին անձնական կարիքի պատճառով: Իսկ դա, ըստ Քիմի, հանգեցրեց հաջողության։