Նկարչուհուն մեղադրել են մարդու մարմնի մասերից պատրաստված տիկնիկներ վաճառելու մեջ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչը Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակցից գանգ է գնել, այն օգտագործել սարսափելի տիկնիկ ստեղծելու համար ու բռնվել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
44-ամյա նկարչուհի Կատրինա Մաքլինը հայտնի է սարսափ ոճի իր տիկնիկներով։ 2020 թվականի փետրվարին նա սոցցանցերում գանգ բռնած ծաղրածու տիկնիկի լուսանկար է հրապարակել։ Նկարի տակ գրված է եղել, որ գանգն իրական է։ Պարզվել է, որ անատոմիական թատրոնի 55-ամյա մենեջեր Սեդրիկ Լոջը նկարչուհուն թույլ է տվել ընտրել մարդու մարմնի այն մասերը, որոնք նա կցանկանար օգտագործել իր աշխատանքներում։ Մաքլինը մեղադրվում է 600 դոլարով երկու չորացած դեմք գնելու մեջ։
Կինը դրանցով պատրաստել է ծաղրածուներ, դևեր, զոմբիներ ու սարսափ ֆիլմերի այլ կերպարներ և դրանք վաճառել տոնավաճառներում և խանութներում: Մաքլինը, Լոջը և հինգ այլ անձինք մեղադրվում են անօրինական առևտրին մասնակցելու մեջ։ Քննիչների խոսքով՝ Լոջը գողացել է մի քանի դի, այդ թվում՝ երկու նորածինների, և դրանք վաճառել համացանցի միջոցով՝ իր 63-ամյա կնոջ՝ Դենիզի օգնությամբ։ Լոջը մեղադրվում է գլուխներ, ուղեղներ, կաշի ու ոսկորներ գողանալու մեջ, որոնք հանձնել է համալսարանին։
Սկանդալից հետո արտիստի օգտահաշիվը սոցցանցում ջնջվել է։