Սիլվեստր Ստալոնեն արձագանքել է Ադելի կողմից իր առանձնատունը գնելուն և այնտեղ «Ռոքիի» արձանը թողնելուն
Ամերիկացի հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն արձագանքել է երգչուհի Ադելի կողմից իր առանձնատունը գնելուն և այնտեղ Ռոքի Բալբոայի արձանը թողնելուն: Այս մասին գրել է ET online-ը։
Ստալոնեն վերջերս հարցազրույց է տվել WSJ-ին՝ անդրադառնալով նաև Լոս Անջելեսի Բևերլի այգում իր առաձնատան վաճառքին։
Երբ նրան հարցրել են, թե ինչու տեղափոխվելիս չի ցանկացել իր հետ տանել արձանը, որը պատկերում է իր խորհրդանշական կերպարը՝ բռնցքամարտիկ Ռոքի Բալբոային, Ստալոնեն խոստովանել է. «Ես ուզում էի»։
«Բայց նա ասաց՝ այդպես չի լինի, դա կխափանի ամբողջ գործարքը»,- ասել է Ստալոնեն՝ հավելելով, որ Ադելն ուզում էր պահել արձանը:
Ադելը տունը գնել է անցյալ տարի 58 միլիոն դոլարով:
«Ինձ դուր է գալիս այն, ինչ նա անում է»,- ասել է Ստալոնեն երգչուհու՝ տունը վերանորոգելու ծրագրի մասին խոսելով: