Ակնկալվում է, որ Բայդենի որդին իրեն մեղավոր կճանաչի հարկային զանցանքների և հանցանքի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հնգամյա հետաքննությունից հետո, ակնկալվում է, որ իրեն մեղավոր կճանաչի հարկային երկու հանցագործության համար ու կընդունի թմրանյութ օգտագործելու ժամանակ ապօրինի ատրճանակ պահելու փաստը։ Այս մասին գրել է BBC-ն։
Դելավերի ԱՄՆ դատախազը փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ համաձայնություն է ձեռք բերվել:
Ակնկալվում է, որ նա կհամաձայնի թմրամիջոցներից բուժմանն ու մոնիտորինգին:
Համաձայնագրի պայմաններով հավանաբար նա կխուսափի բանտարկությունից:
Տեսականորեն նրան դեռևս սպառնում է առավելագույնը 1 տարվա ազատազրկում յուրաքանչյուր հարկային մեղադրանքի համար ու 10 տարվա ազատազրկում ատրճանակի մեղադրանքով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։
Առաջարկվող գործարքը պետք է հաստատվի գործով դատավորի կողմից, որը նույնպես կորոշի պատիժը:
Պարզ չէ, թե երբ Հանթեր Բայդենը կներկայանա դատարան՝ ներկայացնելու իր մեղքը հարկերին վերաբերող մեղադրանքներով:
53-ամյա Հանթեր Բայդենը նախկինում աշխատել է որպես իրավաբան և լոբբիստ, այդ թվում՝ արտասահմանում՝ Չինաստանում և Ուկրաինայում: Նա զորացրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերից 2014 թվականին կոկաինի թեստի դրական արդյունքից հետո։
Մեղադրանքի գործարքը ավարտում է արդարադատության դեպարտամենտի երկարատև հետաքննությունը, թե արդյոք նա պատշաճ կերպով հայտնել է իր եկամուտ ու կեղծ հայտարարություններ է արել 2018 թվականին հրազեն գնելու համար օգտագործված փաստաթղթերի վերաբերյալ:
Հարկերի հետ կապված երկու զանցանքներն ի հայտ են եկել են 2017 և 2018 թվականներին ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար հարկեր չվճարելու պատճառով:
Ատրճանակի մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին թմրանյութ օգտագործելու ժամանակ հրազեն պահելու պատճառով: