ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կներկայացնի․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային օգնության նոր փաթեթը՝ վերահաստատելով Վաշինգտոնի՝ Կիևին աջակցելու հանձնառությունը։
«Նախագահ Բայդենն ասաց, որ մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, և մեր երկու երկրներն էլ խորապես հավատարիմ են դրան», - ասել է Բլինքենը լրագրողներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ մամուլի ասուլիսին:
«Մենք կշարունակենք կատարել այդ հանձնառությունը, ներառյալ ԱՄՆ-ի նոր ամուր օգնության փաթեթի միջոցով, որը ես կկարողանամ հայտարարել վաղը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։