Իտալիայի դատախազությունը պահանջել է չեղյալ համարել լեսբի զույգերի երեխաների ծննդյան վկայականները
Իտալիայի հյուսիսում պետական դատախազությունը պահանջել է չեղյալ համարել 2017 թվականին լեսբի զույգերից ծնված երեխաների 33 ծննդյան վկայականները՝ հայտարարելով, որ ոչ կենսաբանական մոր անունը պետք է ջնջվի, հայտնում է Reuters-ը։
Դա տեղի է ունեցել մի քանի ամիս անց այն բանից հետո, ինչ վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը քաղաքային խորհուրդներին հրամայեց դադարեցնել նույնասեռ ծնողների երեխաների գրանցումը:
Իտալիան օրինականացրել է նույնասեռ քաղաքացիական միությունները 2016 թվականին՝ ձախ կենտրոնամետ կառավարության օրոք, սակայն կանգ է առել զույգերին որդեգրման լիարժեք իրավունքներ տալուց՝ վախենալով, որ դա կխրախուսի փոխնակ մայրությունը, որը դեռևս անօրինական է:
Այս հարցի վերաբերյալ հստակ օրենսդրության բացակայության պատճառով որոշ դատարաններ որոշում են կայացրել՝ հօգուտ նման զույգերին թույլատրելու որդեգրել միմյանց երեխաներին, իսկ որոշ քաղաքների, այդ թվում՝ Պադուայի քաղաքապետերը գրանցել են նույնասեռական միություններից երկու զուգընկերների երեխաների ծնունդը։
Սակայն, Պադուայի դատախազ Վալերիա Սանզարին այս ամիս հայց է ներկայացրել՝ ասելով, որ 2017 թվականից ի վեր քաղաքի քաղաքապետի կողմից ստորագրված 33 ծննդյան վկայականները պետք է փոխվեն, իսկ ոչ կենսաբանական մոր անունը հանվի:
Դատարանը նրա պահանջի վերաբերյալ որոշում կկայացնի այս տարվա վերջին: