Մենք նախապատրաստում էինք մեր թիմը Մեսսիի ժամանման համար․ Խորխե Մաս
«Ինտեր Մայամիի» նախագահ Խորխե Մասը խոսել է ամառային տրանսֆերային ծրագրերի մասին։ Նա նաև նշել է, որ թիմը պատրաստ է հարձակվող Լիոնել Մեսսիի ժամանմանը։
«Մենք նախապատրաստում էինք մեր թիմը Մեսսիի ժամանման համար, ուստի մենք սահմանել ենք գործողությունների հսկայական ազատություն: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք նորեկներ կունենանք։ Տրանսֆերներն ավելի շատ կլինեն, քան մարդիկ սպասում են»,- Մասայի խոսքն է մեջբերել Goal-ը։
35-ամյա արգենտինացին ա«Ինտեր Մայամիին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։