Արցախի ՊԲ հերքել է հերթական կեղծ լուրը
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։