Դերասանուհի Աննա Մանուչարյանի լուսանկարները Փարիզից
Դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսնկարներ Փարիզից՝ ներկայացնելով քաղաքի տեսարժան վայրերը:
Նշենք, որ երեկ ավարտվել են «Դեպի ճամբար» 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, որտեղ գեղարվեստական ղեկավարի դերում էր Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում էր տևական դադարից հետո:
«Հետաքրքիր էր վերադառնալ եթեր և հենց այս միջավայր, որտեղ նախկինում աշխատել էի: Այս եթերաշրջանի ընթացքում մենք կտեսնենք այլ զարգացումներ, նոր գույներ, երկխոսություններ, քանի որ ֆիզղեկի դերում է Արմեն Սողոյանը և բնականաբար փոխվել են գեղարվեստական ղեկավարի և ֆիզղեկի հարաբերությունները»,- նշել էր Աննա Մանուչարյանը: