Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Օրպոյի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Կոալիցիոն կուսակցության առաջնորդ Պետերի Օրպոյի թեկնածությանը կառավարության ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է «РИА Новости-ի թղթակիցը Ֆինլանդիայի օրենսդիր մարմնի նիստից:
Օրպոյի թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ՝ 81 պատգամավոր։
Ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո Օրպոն գլխավորել է նոր կառավարություն ձևավորելու բանակցային խումբը, որի մեջ մտել են Կոալիցիոն կուսակցության, «Զտարյուն ֆիններ» կուսակցության, Շվեդական ժողովրդական կուսակցության և Քրիստոնյա դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդվել է հունիսի 16-ին, նրանց հաջողվել է մշակել գործողությունների ընդհանուր ծրագիր չորսամյա ժամկետի համար և ձևավորել Ֆինլանդիայի նոր՝ 77-րդ կառավարությունը՝ բաղկացած 19 նախարարներից։
Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նախարարների նոր կաբինետ կնշանակի այսօր օրվա երկրորդ կեսին: