44-օրյայում անմահացած Գարիկ Դավթյանի 60-ամյա մայրը որդի է ունեցել (տեսանյութ)
44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի մայրը՝ 60-ամյա տիկին Գոհարն ամեն կերպ որոշել էր՝ որդի պետք է ունենան։ Փոքրիկին Գարիկ են կոչել։
Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութից․
«Միակ ելքը սա էր․․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, մանուկ լինեմ։ Պահ կա՝ մոռանում եմ իմ կարգավիճակը։ Էն օր փողոցում պարում է, հետը պարում եմ, հետո ասեցի՝ մեկը տեսնի, կասի Գոհարը գժվել է»,- իրենց ընտանիքը կրկին համալրելու, երեխա ունենալու որոշման մասին պատմում է տիկին Գոհարը։
Ծնողները դիմել են սուրոգատ մոր օգնությանը։
Գարիկի հայրը՝ Գևորգ Դավթյանը պատմում է, որ մինչ երեխայի ծնունդը տանը սուգ էր, տիկին Գոհարն անընդհատ լացում էր։
«Հիմա ժամանակ չունի տնքալու»,-ասում է ամուսինը։