Էմանուել Մակրոնը ռեգբիի Ֆրանսիայի չեմպիոնի հանդերձարանում գարեջուր է խմել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա է գտնվել ռեգբիի ազգային առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ Խաղից հետո Մակրոնը հանդերձարանում շնորհավորել է նորընծա չեմպիոն «Թուլուզին» և խմել է մեկ շիշ գարեջուր:
«Թուլուզը» ռեգբիի Ֆրանսիայի առաջնության եզրափակիչում 29-26 հաշվով հաղթել է «Լա Ռոշելին» և ռեկորդային՝ 22-րդ անգամ դարձել է չեմպիոն, փոխանցում է Shantnews.am-ը: