Երեխան ընկել է բնակարանի պատուհանից
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Լոսինոոստրովսկի թաղամասում երեխան ընկել է բնակարանի երրորդ հարկի պատուհանից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է մայրաքաղաքի դատախազության Telergam-ալիքի հունիսի 19-ի հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ երկու տարեկան երեխան կարճ ժամանակով մնացել է առանց մոր խնամքի։ Հենվելով մոծակների ցանցին՝ տղան ընկել է պատուհանից։
Տուժածը հոսպիտալացվել է։ Միջադեպի առնչությամբ Բաբուշկինսկայայի միջշրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Բացի այդ, վերահսկող մարմինը հիշեցրել է, որ մոծակների ցանցը չի պաշտպանում երեխային ընկնելուց։ Ծնողներին հորդորել են երեխաներին առանց հսկողության չթողնել բաց պատուհաններով սենյակներում։