Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռների արձակմանը
Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերն ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
«Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինված ուժերը հունիսի 19-ին երկկողմ զորավարժություններ են անցկացրել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնական ծով»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին ճապոնական կողմից ներգրավվել է «Հագուրո» Էսկադրային ականակիրը, իսկ ամերիկյան կողմից ՝ «Ջոն Ֆինն» ականակիրը: