Դանիան հայտարարել Է ՆԱՏՕ-ի մարտունակության ամրապնդման գործում լուրջ ներդրում ունենալու մտադրության մասին
Դանիան պատրաստ է լուրջ ներդրում ունենալ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի մարտունակության ամրապնդման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թագավորության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:
«Այսօր մենք արտաքին քաղաքականության խորհրդին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առաջիկա տարիներին լուրջ ներդրում ունենալ ՆԱՏՕ-ի մարտունակության ամրապնդման գործում: Չափազանց կարևոր է, որ մենք կիսենք պատասխանատվությունը մեր ընդհանուր անվտանգության համար,- մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենի խոսքը: