Բրյունետը երկարատև լռությունից հետո գրառում է արել
«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ, երգչուհի Բրյունետը (Էլեն Երեմյան), որը մրցույթից հետո որևէ գրառում չէր արել, Instagram-ի իր էջում հայտնել է, որ շուտով կուրախացնի իր երկրպագուներին։
Նա նշել է, որ վերջին 6 ամիսները մեծ փոփոխություն են բերել իր կյանք` և՛ ճանապարհորդել է, և՛ մեծ փորձ ձեռք բերել։
«Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր եզակի բան ստեղծելու համար, որի մասին շուտով նաև դուք կիմանաք»,-հավելել է նա։
Երգչուհու գրառումը հետևորդներին շատ է ուրախացրել։
«Դու ֆանտաստիկ ես։ Իսպանիայում քեզ շատ են սիրում։ Կրակոտ աղջիկ»,- գրել են նրանք։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը։ Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր «Future lover» երգով։ Նա զբաղեցրեց 14-րդ տեղը։