Արաբական երկրների և ԵՄ նախարարների հանդիպումը հետաձգվել է Սիրիայի հարցում ԱՊԼ-ի դիրքորոշման պատճառով
Արաբական երկրների և Եվրամիության նախարարների ծրագրված հանդիպումը հետաձգվում է անորոշ ժամանակով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամների դիրքորոշման պատճառով, որոնք վերջերս որոշել են վերականգնել Սիրիայի լիիրավ անդամակցությունը տարածաշրջանային այս կազմակերպությանը։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաքում այցով գտնվող ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եգիպտական eXtra news հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը բացատրել է. «Արաբական լիգային Սիրիայի անդամակցության վերականգնումն արաբական երկրների ինքնիշխան որոշումն է, որը մենք հարգում ենք։ Սակայն այդ քայլն արվել է, չնայած այն հանգամանքին, որ Դամասկոսը որևէ էական ջանքեր չի գործադրել ներսիրիական հակամարտությունը լուծելու համար»։
Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիան «առաջընթաց չի գրանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կատարման հարցում»։