Ռուս նավաստիները Միջերկրական ծովում փրկել են աղետի ենթարկված նավի 68 ուղևորի
«Ադմիրալ Գորշկով» ֆրեգատի և «Պիժմա» նավի անձնակազմերը Միջերկրական ծովում փրկել են աղետի ենթարկված նավի ուղևորների, որն ընթանում էր Գերմանիայի և Հունաստանի դրոշների ներքո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մշտական միավորման կազմում առաջադրանքներ կատարող Հյուսիսային նավատորմի «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատի և նրան ուղեկցող «Պիժմա» չորաբեռնատար նավի անձնակազմերը փրկել են 68 ուղևորի «Ավալոն» օտարերկրյա նավից, որն աղետի էր ենթարկվել Հունաստանի տարածքային ջրերում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ ֆրեգատը հետևում էր Էգեյան ծովի հարավային մասում գտնվող Տարտուս նավահանգստի երթուղուն, և առաջինն է ընդունել աղետի ազդանշանը զբոսանավի տիպի «Ավալոն» նավից: Դրանից հետո ռուսական նավերը փոխել են ուղղությունը և անհապաղ շարժվել դեպի աղետի շրջան։
«Ընթացքը կորցրած նավից մարդիկ տարհանվել են «Պիժմա» չորաբեռնատար նավ, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և տեղափոխվել Կալիմնոս կղզու ծովածոց, որպեսզի տեղափոխվեն հունական առափնյա պահպանության կատերների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։