Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Հունիսի 18-ի ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։