Հայտնի է՝ երբ ՊՍԺ-ն կհայտարարի Լուիս Էնրիկեի հետ համագործակցության մասին
ՊՍԺ-ն հաջորդ շաբաթ կհայտարարի իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեի հետ համագործակցության մասին: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության։ 53-ամյա մասնագետը կարող է պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ արդեն հաջորդ շաբաթ։
Հաղորդվում է, որ Էնրիկեի հետ աշխատելով առաջին հերթին հետաքրքրված են ՊՍԺ-ի առանցքային դեմքերը՝ նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և մարզական տնօրեն Լուիս Կամպուշը։ Այս փաստը մեծապես ազդել է փարիզցիների վերջնական ընտրության վրա։
Հիշեցնենք, որ Էնրիկեն առանց աշխատանքի էր 2023 թվականի հունվարից, երբ հեռացավ Իսպանիայի հավաքականից՝ ավելի վաղ թիմի հետ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից դուրս մնալուց հետո։ Իսպանացի մասնագետը «Բարսելոնայում» աշխատելու տարիներին ինը տիտղոս է նվաճել:
Ավելի վաղ հաղորդվում էր ՊՍԺ-ի բանակցությունների մասին այլ թեկնածուների՝ Յուլիան Նագելսմանի և Խաբի Ալոնսոյի հետ։