Երկար քունը կապված է գիրության բարձր ռիսկի հետ․ ուսումնասիրություն
Երկար քունը կապված է գիրության բարձր ռիսկի հետ, իսկ ավելի կարճերը՝ արյան բարձր ճնշման նվազեցման ռիսկի հետ:
Արդյո՞ք քունը գաղտնի զենք է առողջության համար: Հարցը տասնամյակներ շարունակ հակասական կարծիքներ է առաջացրել գիտնականների շրջանում, բայց մի բան հաստատ է՝ կեսօրվա քունն ազդում է օրգանիզմի աշխատանքի վրա:
Obesity գիտական ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրության մեջ իսպանացի գիտնականների թիմը ուսումնասիրություն է կատարել քնի հարցի շուրջ:
Ուսումնասիրությունն անցկացվել է ավելի քան 3000 իսպանացիների հետ:
Պարզվել է, որ նրանք, ովքեր ննջում են ավելի քան 30 րոպե, ունեն 2 տոկոսով ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս՝ մարմնի քաշի չափը հասակի համեմատ, քան չքնողները:
Նրանք նաև ունեն գիրության 23 տոկոսով և մետաբոլիկ համախտանիշի 40 տոկոսով ավելի բարձր ռիսկ, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Մյուս կողմից, այն մարդկանց մոտ, ովքեր 30 րոպեից պակաս են ննջել, արյան բարձր ճնշման ռիսկը նվազել է 21 տոկոսով:
«Երկար քունը կապված է նյութափոխանակության համախտանիշի, տրիգլիցերիդների, գլյուկոզայի, արյան ճնշման, մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման հետ», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է հետազոտության հեղինակ և Իսպանիայի Մուրսիայի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մարտա Գարաուլետը: