Ադրբեջանը չի հրաժարվում Եվրամիությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Վիլնյուսում նոյմեբերի 28-29-ը: Համաձայն տեղական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ այդ այցը տեղի կունենա, չնայած մի շարք քաղաքագետներ վերլուծություններ են անում այն մասին, որ Բաքվի մասնակցությունը Եվրամիության նախագծերին ցանկալի չէ և Ադրբեջանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Այս մասին գրում է “Независимая газета”-ն։
Նման եզրակացություններն ավելի արդիականացավ, երբ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ դառնալ ԵՄ-ի ասոցացված անդամ։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը “НГ”-ին հաղորդել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է Ադրբեջանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթղթի վրա կողմերը վաղուց են աշխատել, սակայն դրա ստորագրումը Բաքվում ընդունում են որպես եվրոպական կառույցներին ինտեգրվելուն ուղղված հերթական քայլ։