Անակնկալ` Հայաստանի հետ հարաբերություններում.Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերն ազատագրված երկու շրջաններից.Sabah
Թուրքական «Սաբահ» օրաթերթը «Անակնկալ Հայաստանի հետ հարաբերություններում. Հետքաշումը սկսվում է» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ իրեն հայտնի է դարձել որոշ մանրամասներ Դավութօղլուի այն ուղերձից, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցողական մտքերով ու գաղափարներով առաջ մղելու ջանքեր են գործադրվում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Sabah» օրաթերթը «Անակնկալ Հայաստանի հետ հարաբերություններում. Հետքաշումը սկսվում է» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ իրեն հայտնի է դարձել որոշ մանրամասներ Դավութօղլուի այն ուղերձից, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցողական մտքերով ու գաղափարներով առաջ մղելու ջանքեր են գործադրվում:
«Հայաստանի կառավարություն, որը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով խնդիրներ ունի, բանավոր համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղի 2 շրջաններից դուրս գալու համար: Թուրքիան էլ պահանջել է, որպեսզի Հայաստանը պաշտոնական հայտարարություն անի»,- նշում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հավելելով, որ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կմեկնի Երևան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» վեհաժողովին այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարի այդ շրջաններիդ դուրս գալու մասին:
Թերթի դիվանագիտական աղբյուրները հայնտում են, որ Ադրբեջանը հարուստ էներգետիկ ռեսուրսների շնորհիվ մեծ զարգացում է գրանցել, ի տարբերություն Հայաստանի:
«Այս փակուղին պետք է հաղթահարել, որի համար էլ խաղը փոխող է պետք: Մի քայլ կարվի և 7 շրջաններից երկուսից դուրս կգան: Դրա դիմաց էլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր (Հայաստանի) հարաբերությունները կհաստատվեն»,- մեկնաբանել են թերթի դիվանագիտական աղբյուրները: