Պորտուգալիան հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային․ Բելգիան ոչ-ոքի խաղաց Ավստրիայի հետ
Եվրո 2024-ի ընտրական փուլի երրորդ տուրում Բելգիայի հավաքականը ընդունել էր Ավստրիային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին կեսի միջնամասում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Տանտերերից ինքնագոլի հեղինակ դարձավ Օրել Մանգալան, փոխանցում է ArmSport.am-ը։
61-րդ րոպեին բելգիացիների կազմում հաշիվը հավասարեցրեց Ռոմելու Լուկակուն։
Պորտուգալիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ Առաջին կեսում տանտերերից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան։ 77-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բռունու Ֆերնանդեշը։ ՄՅՈւ-ի կիսապաշտպանը հանդիպման վերջնամասում դարձավ դուբլի հեղինակ։
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Ալբանիա – Մոլդովա՝ 2։0
Իսլանդիա – Սլովակիա՝ 1։2
Կիպրոս – Վրաստան՝ 1։2