Ջոնի Դեփը պատմել է` ինչպես է վերապրել Էմբեր Հերդի հետ սկանդալը
Վերջերս կինովարձույթում է հայտնվել ֆրանսիական «Ժաննա Դյուբարի» կինոնկարը՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ։ Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո հոլիվուդյան աստղին յոթ րոպե ծափահարել են:
60-ամյա դերասանն օրերս տեսանյութ է հրապարակել Stories-ում, որում նա Կաննի կինոփառատոնում իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ պատասխանում է լուսանկարիչ Գրեգ Ուիլյամսի հարցերին Hollywood Authentic-ի համար:
«Շատ գեղեցիկ է, երբ հայտնվում ես ուշադրության կենտրոնում, սկզբում քեզ շատ անապահով ես զգում»,- պատմել է նա իր տպավորությունների մասին։
Նա նաև պատմել է, թե ինչպես է վերապրել նախկին կնոջ հետ սկանդալը։ «Գիտե՞ք, դուք կարող եք միլիարդ անգամ ընկնել անդունդը, բայց եթե ձեզ բախտ վիճակվի նկուղ գտնել, դուք արդեն լավ եք, հասկանո՞ւմ եք»,- ասել է հոլիվուդյան աստղը։
Կինո «վերադառնալու» մասին հարցին ի պատասխան նա ասել է․ «Ես ոչ մի տեղ չէի գնացել»։ «Ես ապրում եմ այստեղից մոտ 45 րոպե հեռավորության վրա: Այնպես,որ այո, միգուցե մարդիկ դադարեցին զանգահարել այն պատճառով, ինչից այն ժամանակ վախենում էին: Բայց ոչ, ես ոչ մի տեղ չէի գնացել։ Ես պարզապես անգործ նստել էի․․․»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Էմբեր Հերդը դերասանին բռնության մեղադրանք էր ներկայացրել։ Դերասանուհու հայտարարություններից հետո Դեփը կորցրել է բազմաթիվ գովազդային պայմանագրեր։ Սակայն Dior ապրանքանիշը միակն էր, որը չի խզել հարաբերությունները դերասանի հետ։ Նրան նաև մերժել են մասնակցել «Կարիբյան ծովի ծովահենների» հաջորդ մասի նկարահանումներին։ Սակայն դատարանում նրա հաղթանակից հետո ֆիլմաշարի ստեղծողները մտափոխվել են։
Ավելի վաղ «Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում ասել էր, որ կցանկանար Ջոնի Դեփի վերադարձը ֆիլմաշար։