Բրազիլիայում արևադարձային ցիկլոնի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել
Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ և Սանտա Կատարինա նահանգներում նախօրեին արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, իսկ 20-ը՝ անհետ կորել։ Շաբաթ օրը Folha de S.Paulo թերթի տվյալներով՝ շուրջ 3 հազար մարդ մնացել է անօթեւան։
Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը տարածաշրջանում սկսվել է վատ եղանակ. Տարերքների հիմնական ազդեցությունն ընկել է Ատլանտյան օվկիանոսի ափի արևելյան շրջանների վրա, տուժել են նաև գյուղատնտեսական հովիտները և լեռնային շրջանները։ Ընդհանուր առմամբ, ցիկլոնից տուժել է ավելի քան 40 մունիցիպալիտետ, որտեղ բազմաթիվ ջրհեղեղներ են գրանցվել, երթեւեկությունը արգելափակվել կամ բարդացել է։
Որոշ շրջաններում քամու արագությունը հասել է 55,5 մ/վրկ-ի, իսկ տեղումների քանակը՝ 290 մմ-ի։ Օդերեւութաբանները կարծում են, որ եղանակը շուտով կվերականգնվի։ Երկրի ռազմածովային ուժերը փնտրում են վատ եղանակին խորտակված ձկնորսական նավը, որում 12 մարդ է եղել։ Ցիկլոնի առաջացրած ցրտի հետեւանքով ավելի քան հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել Մատո Գրոսո դու Սուլ նահանգում։ Տեղի ֆերմերներին հասցված վնասը կազմել է առնվազն 3 միլիոն ռեալ (մոտ 600 հազար դոլար), փոխանցում է Shantnews.am-ը։