Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Դիվանագետներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները:
Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ պաշտոնյաները նշել են աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը: