Ազգային հավաքականի նոր ուղին արդեն սկսվել է. Մանչինի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի ելույթը Ազգերի լիգայում.
«Երիտասարդ ֆուտբոլիստներ խաղացին Ազգերի լիգայի որակավորման այս փուլում: Ազգային հավաքականի նոր ուղին արդեն սկսվել է, քանի որ մի խումբ երիտասարդ խաղացողներով հեշտ չէ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալը։ Մենք երկրորդ անգամ ենք հասել մրցաշարի այս փուլ, որտեղ խաղում են լավագույն թիմերը»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը պարտվեց Իսպանիային (1:2): Երրորդ տեղի համար խաղում Մանչինիի թիմը կհանդիպի Նիդեռլանդների հետ։ Խաղը կկայանա հունիսի 18-ին։