Ադրբեջանում պատերազմի մասնակիցն այրել է պետության նվիրած մեքենան՝ գործադիր իշխանության շենքի դիմաց
Ադրբեջանում Հայրենական պատերազմի վետերան Էլնուր Սամեդովը Բաքվի Գարադաղի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց հրկիզել է պետության կողմից իրեն նվիրած ավտոմեքենան։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սամեդովին զայրացրել է այն փաստը, որ գործադիր իշխանությունն անտեսել է իր խնդիրները, փոխանցում է Mediahub-ը։