Դանիան հայտարարել է Ուկրաինային կործանիչներ տրամադրելու պատրաստակամության մասին
Կոպենհագենը որոշ պայմաններով պատրաստ է F-16 կործանիչներ տրամադրել Կիևին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Դանիան մոտ ապագայում ուկրաինացի օդաչուների համար վարժանքներ կկազմակերպի՝ F-16 կործանիչներ վարելու և սպասարկելու նպատակով։ «Սա ժամանակակից ուկրաինական ավիացիայի զարգացման առաջին քայլն է»,-նրա խոսքերը մեջբերել է TV2 հեռուստաալիքը:
Փոխանցումը տեղի կունենա այն դեպքում, եթե այլ երկրները ևս համաձայնեն այդ քայլին, իսկ ԱՄՆ-ը հավանություն տա դրան։ «Դանիան չի կարող մարտական ինքնաթիռներ նվիրաբերել: Եթե մենք ցանկանում ենք Ուկրաինային մարտական օդուժ տրամադրել և պահպանել այն, երկրների կոալիցիա է հարկավոր»,-նշել է նախարարի պաշտոնակատարը։