Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի 17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», - ասվում է հաղորդագրությունում: