Դեյվիդ Բեքհեմը ներկայացրել է Maserati-ի 2 բացառիկ մոդել (լուսանկարներ)
Բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը ներկայացրել է երկու յուրահատուկ Maserati Fuoriserie Essentials մոդելները: Մարզիկը, որն իր կարիերայի ավարտից հետո դարձել է Maserati ապրանքանիշի դեսպանը, այժմ որոշել է իրեն փորձել որպես դիզայներ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է motor.ru-ն:
Fuoriserie DB Essentials հավաքածուն ներառում է երկու բացառիկ ավտոմեքենա՝ MC20 կուպեն և Grecale քրոսովերը: Սպորտային մեքենայի համար Բեքհեմն ընտրել է Night Interaction Blue երանգը՝ հղում անելով 1967 թվականի դասական Maserati Ghibli-ին, իսկ քրոսովերի համար՝ Verde Royale երանգը՝ հղում անելով 1986 թվականի Maserati Quattroporte Royale-ին, որը թողարկվել է 51 օրինակով։
Յուրաքանչյուր մեքենայի մեջ կա հուշատախտակ, որում նշված է, որ մոդելի ստեղծմանը մասնակցել է աստղային ֆուտբոլիստը: