Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ժամանել է Իրան
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը իր երկրի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է ISNA-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նախարարի այցի ընթացքում կարող է տեղի ունենալ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։