Հայրենական մեծ պատերազմը փառքով անցած Ռոզալիա Աբգարյանը 100 տարեկան է․ առաջինը Գագիկ Ծառուկյանն է շնորհավորել (Տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմը փառքով անցած Ռոզալիա Աբգարյանը 100-ամյակը նշում է լավ տրամադրությամբ ու հպարտության զգացողությամբ։
Վաստակավոր ուսուցչուհին կյանքի մեծ ճանապարհն անցել է դժվարություներով, բայց հաղթանակած։ Եթե չլիներ Մեծ հայրենականը, նա բժշկուհի կդառնար։ Բայց հասակակիցների հետ ոտքի ելավ ու որոշեց՝ պայքարելու է ֆաշիզմի դեմ։
Լեգենդար Ռոզալիա Աբգարյանի 1-դարյա հոբելյանն առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է շնորհավորել՝ բարձր գնահատելով վետերանի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։ Նա երջանկություն, առողջութուն է մաղթել վաստակավոր ուսուցչուհուն։
Գագիկ Ծառուկյանը հատուկ նվեր ուներ։
«Մարդն օրը որքան լավ է անցկացնում, այնքան երկար է ապրում», - ասել է Ծառուկյանը՝ բարձրաձայնելով, որ միշտ, ցանկացած հարցում պատրաստ է աջակից լինել։
«Ծառուկյանն առաջին է, ով արձագանք էլ իմ ծննդյան 100-ամյակին», - նշում է Աբգարյանը։
Շնորհավորանքին, նաև օլիմպիական չեմպիոններն են միացել։
Մանրամասները՝ տեսանյութում։