Մասնագետը նախազգուշացրել է շաուրմայից թունավորման լուրջ վտանգի մասին
Սալմոնելայով վարակվելիս մարդու մոտ առաջանում են որովայնի ցավեր, ջերմություն, սրտխառնոց, փորլուծություն, որոշ դեպքերում առաջանում են լուրջ բարդություններ՝ սեպսիս և ինֆեկցիոն շոկ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ թերապևտ Պավել Ռամենսկին Life-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է նման վտանգների մասին, որոնք առաջանում են անորակ մթերք օգտագործելիս։
Մասնագետը նշել է, որ սալմոնելա կարելի է գտնել կենդանական ծագման մթերքներում՝ մսի, կաթի, ձվի և թռչնամսի մեջ։ Նրա խոսքով՝ բակտերիաները սննդի մեջ են մտնում վարակված մակերեսների՝ ձեռքերի, խոհանոցային պարագաների ու սպասքի հետ շփման միջոցով։
Թունավորումից խուսափելու համար Ռամենսկին խորհուրդ է տվել ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, վերահսկել սննդի պահպանման ջերմաստիճանը և խուսափել հնացած տեսքով կամ տհաճ հոտով մթերքներից: Բացի այդ, պետք է զգուշորեն ընտրել այն սննդի կետերը, որտեղ սուշի կամ շաուրմա են պատրաստում։
Ռամենսկու խոսքով՝ հիվանդության թեթև ընթացքի դեպքում հիվանդը ցավ է զգում որովայնի շրջանում, ջերմաստիճանը բարձրանում է, փսխում և փորլուծություն է առաջանում։
Բժիշկը խորհուրդ է տվել թունավորման ախտանիշների ի հայտ գալու դեպքում խմել շատ հեղուկներ և ուտել միայն թեթև սնունդ, իսկ ախտանիշների վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։