Շնաձուկը վախեցրել է ծովում լողացողներին
Շնաձուկը լողալով հասել է իսպանական Ալիկանտե քաղաքի մոտ գտնվող լողափ, վախեցնելով հանգբստացողներին։ Մի կին էլ խուճապի է մատնվել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Հինգշաբթի օրը՝ հունիսի 15-ին, ծովափին հանգստացողները նկատել են գիշատիչ ձկան, որը լողացել է ափի մոտ։
Տեսանյութը ֆիքսել է այն պահը, երբ փրկարարները հորդորում են լողացողներին որքան հնարավոր է շուտ դուրս գալ ջրից։ Մի տարեց կին հասկանում է, որ շնաձուկն իր մոտ է և խուճապի նոպա է ունենում։ Այլ հանգստացողներն օգնում են նրան դուրս գալ ծովից:
Ենթադրաբար, խուճապի պատճառ է դարձել մոտ 2,1 մետր երկարությամբ կապույտ շնաձուկը։
Կապույտ շնաձուկը ամենատարածված շնաձկների տեսակներից է: Ապրում են մերձարևադարձային և բարեխառն գոտիների տաք ջրերում։ Կապույտ շնաձկան միջին երկարությունը 3․5-4 մետր է։ Միջին քաշը 150-200 կիլոգրամ է։