Բորիս Ջոնսոնն աշխատանքի է անցել Daily Mail-ում՝ որպես սյունակագիր. POLITICO
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վերադառնում է իր լրագրողական արմատներին և կսկսի ամենաշաբաթյա սյունակ վարել Daily Mail թերթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO պարբերականը:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ առեղծվածային «էրուդիտ նոր սյունակագիրը», որի մասին հայտարարվել է, հենց Ջոնսոնն է: Ըստ հրապարակման՝ նոր սյունակագիրը պետք է աշխատանքը սկսի շաբաթ օրը, իսկ նրա սյունակը կդառնա «Վեսթմինսթերում պարտադիր ընթերցման ենթակա»:
POLITICO-ի աղբյուրներից մեկն էլ նշել է, որ Ջոնսոնը «շատ բարձր, վեցանիշ գումար» է ստանալու սյունակը գրելու դիմաց:
Daily Mail-ի սյունակը առաջին կանոնավոր լրագրողական աշխատանքը կլինի Բորիս Ջոնսոնի համար 2019 թ.-ից ի վեր, երբ նա թողեց Daily Telegraph-ում սյունակագրի իր աշխատանքը: