Ազգովի մի խնդրի առջև ենք կանգնած՝ թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ լավ տղա ունենք, որ ինչ ուզում են՝ զիջում է․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն իր լիազորություններից վեր փաստաթղթեր է ցանկանում ստորագրել, նա իրավասու չէ ստորագրել այն կետերի տակ, որոնք իրեն պարտադրում են Ադրբեջանն ու Թուրքիան։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր- նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանից պահանջում են, որ նա, այսպես ասած, «ղազագիր» ստորագրի։
«Պահանջում են, որ նա հիմա «ղազագիր» ստորագրի, դե լավ տղա է կստորագրի, էլի։ Կենցաղային կյանքից մեկ օրինակ բերեմ, եթե մեկին ճնշում ես, ինչ ասում ես, անում է, ասում եմ՝ լավ տղա է և այդպես շարունակում ես ճնշել։
Հիմա մենք ազգովի մի խնդրի առջև ենք կանգնած, որ թուրք ադրբեջանական տանդեմի դեմ լավ տղա՝ լավ ղեկավար, ունենք կանգնած, որ ինչ ասում են՝ զիջում է։ Թուրքիան և Ադրբեջանն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լավ տղա է, ինչ ուզում ենք, այն էլ անում ենք»,- նկատեց քաղաքական գործիչը՝ նշելով, որ վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը հաճախ է գովում Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ Փաշինյանը զիջողական քաղաքականություն է վարում, սակայն նրան ոչ ոք մանդատ չի տվել Արցախի ճակատագիրը որոշելու։
Մանրամասները՝ տեսանյութում։