ԵՄ-ն չի աջակցի Ուկրաինայի վերաբերյալ Աֆրիկայի նախաձեռնությանը, եթե այն ենթադրի հակամարտության սառեցում. Ստանո
ԵՄ-ն չի աջակցի Ուկրաինայի հարցով աֆրիկյան առաջնորդների նախաձեռնությանը, եթե դա ենթադրում է հակամարտության սառեցում, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Միության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն, գրում է РИА Новости-ին։
«Մենք ողջունում ենք բոլոր կառուցողական նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության: Մենք ցանկանում ենք խաղաղություն, որը կվերականգնի ուկրաինացիների իրավունքները, նրանց ինքնիշխանությունը և տարածքները: Եթե որևէ մեկը կարողանա համոզել Ռուսաստանին լքել Ուկրաինան, ապա մենք, անկասկած, կաջակցենք դրան: Եթե խոսքը կրակի դադարեցման, ներկա դիրքերն ամրագրելու մասին է, ուրեմն դա խաղաղություն չէ, սա մեր դիրքորոշումն է»,- ասել է դիվանագետը։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ G20-ի ժամանակ ասել էր, որ «Մինսկ-3» չի լինի: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով էլ՝ նման խոսքերը «լրիվ հաստատում են», որ Կիևը չի ցանկանում բանակցել: