Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել հարյուրավոր կետերի զանգվածային սպանդ (լուսանկարներ)
Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել հարյուրավոր կետերի զանգվածային սպանդը. տեղացիները, դանակներով զինված, լողափում սպանել են կենդանիներին, ինչի հետևանքով փիրուզագույն ջուրը վերածվել է «արյան ծովի»:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս ավանդույթն ունի հազարամյա պատմություն. ձկնորսները նավակներով շրջապատում են կետերին ու դելֆիններին՝ նրանց մղելով դեպի ծաղծաղ ջրեր, որտեղ էլ այնուհետև սպանում են նրանց: Տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ ներկվում են կարմիրով:
Հայտնի է, որ այս ավանդույթը խստորեն դատապարտում են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: