Վահան Քերոբյանը բացատրել է, թե ոչխար խուզելու ինչն է հետաքրքիր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցելով «Ոչխարների խուզման» փառատոնին, իր էջում պարծեցել էր, թե նպաստում են ներքին զբոսաշրջությանը։
Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր փառատոնի հետաքրքրությունը, որ մարդիկ մասնակցեն դրան, եւ դրանից բացի՝ ի՞նչ նոր էքստրաօրդինար փառատոներ եք նախաձեռնելու։ «Զբոսաշրջության կոմիտեն 17 փառատոն է հովանավորում կամ աջակցում, ես էլ հարմար գտա՝ իմ շաբաթ օրն այցելեմ այդ համայնք, շփվեմ համայնքապետի հետ, մասնակցեմ փառատոնին։ Հիմա դո՞ւք պիտի որոշեք՝ ես իմ ազատ օրերն ինչի վրա ծախսեմ, դա իմ հանգստյան օրն էր, եւ սա էլ ագրոտուրիստական հետաքրքիր միջոցառում էր, որին հարկ համարեցի մասնակցել»,- զայրացավ նա: Իսկ ինչո՞վ էր ոչխար խուզելը հետաքրքրել Ձեզ։
«Այնտեղ կար 2 հազար մարդ, ոչխարների խուզը փառատոնի փոքր մասն է եւ վերնագիրը, սա արդեն 5-6-րդ անգամ տեղի ունեցող միջոցառում է, եւ մենք էլ աջակցում ենք ներքին զբոսաշրջությանը»։ Փառատոնին հայկական տարազներ են ցուցադրել, համերգ է եղել, գյուղմթերքի ու խմիչքների համտես, ձեռագործ հուշանվերների վաճառք>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: