Բժիշկը խոսել է կանաչ թեյի վնասակարության մասին
Կանաչ թեյը տանին է պարունակում և բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ուստի խորհուրդ չի տրվում այն խմել ոչ միայն որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց, այլև հղիներին։ Հինգշաբթի՝ հունիսի 15-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ gazeta.ru-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, Աննա Սվիրիդովան։
«Կանաչ թեյը խորհուրդ չի տրվում հղիներին, քանի որ դրա մեջ պարունակվող տանինը կանխում է ֆոլաթթվի կլանումը, որն անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի պատշաճ զարգացման համար», – մեջբերում է Սվիրիդովայի խոսքերը։
Բացի այդ, գաստրոէնտերոլոգը հավելել է, որ կանաչ թեյը խորհուրդ չի տրվում արյան ցածր ճնշում, երկաթի դեֆիցիտ, սակավարյունություն և օստեոպորոզ ունեցող մարդկանց, քանի որ տանինը կարող է հանգեցնել նաև բարակ աղիքի կողմից երկաթի, կալցիումի և մագնեզիումի կլանման դանդաղեցմանը։