Չելսին շարունակում է աշխատել Կայսեդոյին ձեռք բերելու ուղղությամբ
«Չելսին» շարունակում է աշխատել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ակումբների միջև վերջնական պայմանավորվածություն չկա, սակայն բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Նշվում է, որ «Չելսին» միշտ եղել է 21-ամյա էկվադորցի կիսապաշտպանի համար մրցավազքի առաջատարը, իսկ «Արսենալը» վերջին շաբաթների ընթացքում պաշտոնական առաջարկներ չի արել։
Հաղորդվում է, որ հունվարից, երբ «Չելսին» առաջին անգամ հետաքրքրություն դրսևորեց Կայսեդոյի նկատմամբ, լոնդոնյան ակումբը երբեք չի հրաժարվել երիտասարդ էկվադորցուն ձեռք բերելու մտքից։
2022/2023 մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։