Ի՞նչ է պետք անել որովայնի խորանարդիկների առաջացման համար
Որոկվայնի վրա խորանարդիկների առաջացման համար անհրաժեշտ է ոչ միայն սպորտով զբաղվել, այլև հետևել ճիշտ սննդակարգին։ Հունիսի 15-ին այս մասին խոսել է ֆիթնես մարզիչ Իլյա Ֆրանկը։
«Մենք կազմում ենք մակրոէլեմենտների դիետա հետևյալ հարաբերակցությամբ՝ 30% – սպիտակուցներ, 50% – ածխաջրեր, 20% – ճարպեր: Սպիտակուցը պետք է լինի բարձրորակ, բնական։ Դրանք են՝ հավի միսը, ծովամթերքը, հնդկահավը, ձուկը, ձվի սպիտակուցը։ Ածխաջրերը պետք է լինեն բարդ և բարձր մանրաթելերով: Օրինակ՝ ձավարեղեն, բանջարեղեն, կոշտ տեսակի մակարոնեղեն»,- ասել է նա Gazeta.Ru-ին։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ մարզումների ընթացքում չի կարելի սովամահության հասնել:
Անդրադառնալով մարզումների արդյունավետությանը՝ նա նշել է․
«Եթե դուք պարզապես որովայնի վարժություններ կատարեք, ապա մկաններն ավելի դիմացկուն կդառնան, բայց դուք չեք տեսնի խորանարդիկները, քանի որ դրանք գտնվում են ենթամաշկային ճարպի հետևում։ Անհրաժեշտ է մարզել աերոբիկ բազան։ Կարևոր են ինտերվալային մարզումները և որովայնի մկանների լրացուցիչ աշխատանքը»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասաց մարզիչը։