Գրոսին մեկնել է ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մեկնել է ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ՝ ստուգելու Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունից հետո ատոմակայանում անվտանգության վիճակը:
Նա տեղեկացրել է, որ մի շարք միջոցներ են ձեռնարկվել կայանում իրավիճակը կայունացնելու համար: Ավելի վաղ՝ Գրոսին հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել ատոմային օբյեկտում տեղակայված դիտորդների թիվը:
Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ ՀԷԿ-ի պայթեցումից հետո Զապորոժիեի ատոմակայանում կարող է աղետալի վիճակ ստեղծվել, քանի որ հովացման համար անհրաժեշտ ջուրը կայանը ստանում է Կախովկայի ջրամբարից: