Պուտինը կմեկնի Թուրքիա
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Նա հավելել է, որ կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվել։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը ցանկանում է օգտվել վերջերս վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից: